Երևի լսել եք այն արտահայտությունը, որ կալանավայրում կարելի է ավելի ազատ զգալ, քան այսպես կոչված «ազատության» մեջ: Ինչու՞ է այդպես:
Որովհետև մեր մտքերն օբյեկտիվանալու հատկություն և կարողություն ունեն, այսինքն մեր մտքերը ժամանակի ընթացքում դառնում են գործողություն և ինչ-որ բաներ փոխում մեզ շրջապատող իրականության մեջ կամ, ինչը նույնպես շատ կարևոր է, փոխում են մեր վերաբերմունքը իրականության նկատմամբ:
Հիմա դառնանք ազատության հարցին. կալանավայրում հնարավոր է ավելի ազատ լինել կամ զգալ այն պարզ պատճառով, որ այնտեղ գտնվող մարդիկ շատ են ՄՏԱԾՈւՄ ազատության մասին:
Ինչքա՞ն ենք մենք օրվա ընթացքում մտածում ազատության, դրա ընկալման, դրսևորումների և ազդեցության մասին. շատ քիչ:
Ինչքա՞ն են ազատության մասին մտածում անազատության մեջ գտվողները՝ շատ:
Հետևաբար, որտեղ շատ են մտածում մի բանի մասին, այնտեղ էլ այդ բանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրականություն դառնալու մեծ հավանականություն է ստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=966949110100968&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել