Վերջերս մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են քարկոծել իշխանություններին, երկրի քաղաքական կայունությանն ու մի պահ անգամ չեն մտածում, թե իրենցից անկայուն լինել չի կարող. իրենք սեփական կուսակցություններում չեն կարողանում ապահովել կայունություն:
Այս ամենի հետ կապված մի միտք է առաջացել, չնայած վստահ եմ՝ առնետները իրենց վազքի մասին չեն խոսի, բայց միայն իմ ընկերների շարքում քանի մարդ կա, ով ընդդիմադիր է և խաբված է հենց ընդդիմության կողմից...
Այ օրինակ՝ երեք տարի առաջ իմ ընկերներից քանի՞սն էին ԲՀԿ-ական, հիմա նրանց մի մասը անվստահություն է զգացել սեփական ուժերի նկատմամբ և այլևս չի վստահում իր կուսակցությանը և հեռացել է:
ՀԱԿ-ում լրիվ ՀԱԿ վիճակ ա. երբեմնի ներկայացուցչական ընդդիմությունը դարձել ա խամաճիկային թատրոն, և այսպես շարունակ, և միայն մեկ ուժ, կրկնում եմ՝ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ է ընդամենը պահպանել իր կայունությունը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, ուստի երկիր փնովողները թող սկսեն իրենց շարքերում կայունություն ապահովել, հետո հասնեն երկրին!
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=485153404866429&id=100001153206728¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել