Քաղաքական կայունությունն ու առնետավազքը


10:17 , 13 փետրվար, 2013

Վերջերս մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են քարկոծել իշխանություններին, երկրի քաղաքական կայունությանն ու մի պահ անգամ չեն մտածում, թե իրենցից անկայուն լինել չի կարող. իրենք սեփական կուսակցություններում չեն կարողանում ապահովել կայունություն:
Այս ամենի հետ կապված մի միտք է առաջացել, չնայած վստահ եմ՝ առնետները իրենց վազքի մասին չեն խոսի, բայց միայն իմ ընկերների շարքում քանի մարդ կա, ով ընդդիմադիր է և խաբված է հենց ընդդիմության կողմից...
Այ օրինակ՝ երեք տարի առաջ իմ ընկերներից քանի՞սն էին ԲՀԿ-ական, հիմա նրանց մի մասը անվստահություն է զգացել սեփական ուժերի նկատմամբ և այլևս չի վստահում իր կուսակցությանը և հեռացել է:
ՀԱԿ-ում լրիվ ՀԱԿ վիճակ ա. երբեմնի ներկայացուցչական ընդդիմությունը դարձել ա խամաճիկային թատրոն, և այսպես շարունակ, և միայն մեկ ուժ, կրկնում եմ՝ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ է ընդամենը պահպանել իր կայունությունը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, ուստի երկիր փնովողները թող սկսեն իրենց շարքերում կայունություն ապահովել, հետո հասնեն երկրին!