Կարծես թե հավաստի տեղեկություններ կան, որ առաջնագիծը ամրացնում են և պատրաստվում լուրջ մարտական գործողությունների։ Բայց մյուս կողմից էլ անընդհատ հնչում են իշխանականների մեկ զիջողական, մեկ անորոշ ու իրար հակասող հայտարարություններ։ Դիրքերի ամրապնդմանը զուգահեռ վարվում է հասարակությանը հողեր հանձնելուն նախապատրաստելու պրոպագանդիստական աշխատանք և ընդդիմադիրներին բանտարկելու հետևողական քաղաքականություն։

Այս երկակի խաղը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները շփոթության և անորոշության մեջ են և իրենք էլ չգիտեն ուր են տանում երկիրը, և ամեն դեպքում երկու սցենարի համար էլ նախապատրաստվում են։

Քսան տարվա վարած ապիկար դիվանագիտությունը և անվտանգության ամբողջական հանձնումը վտանգավոր "դաշնակցին" քայլ առ քայլ բերեցին այն հանգրվանին, որ այլևս զրկվել ենք հաջորդ քայլն անելու ընտրությունից։ ՀՀ ղեկավարությունը վերջնականապես կորցրել է ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակությունից և պասիվորեն սպասում է։ Հիմա ամեն ինչ կախված է արտաքին գործոններից` Պուտինի քմահաճույքից, նավթի միջազգային գնից, Թուրքիայի դիրքորոշմամբ, և այլն, և այլն, բայց ոչ Հայաստանի ժողովրդի կամքից։ Իսկ այս ամենի գինը իհարկե վճարելու է ժողովուրդը, միգուցե սարդարապատյան զոհողությունների տեսքով .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել