Սրանից մի քանի օր առաջ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Բորուջերդին առանձին հանդիպումներ էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Լիբանանի «Հեզբօլլահ» կուսակցության առաջնորդ Հասան Նասրօլլահի հետ, որին հաջորդեց Պուտին-Էրդողան հանդիպումը, իսկ այսօր Իրանի ԱԳ նախարարն Անկարա մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:
Իրանում և Ռուսաստանում վերջին շրջանում նկատվող ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը Մոսկվային և Թեհրանին ստիպում են Սիրիայի հարցում ավելի հետևողական լինել:
Էրդողանը Սանկտ Պետերբուրգում խոսել էր Սիրիայի հարցում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության հնարավորության մասին: Այսօր Իրանի ԱԳ նախարարի՝ Թուրքիայի նախագահի հետ կայանալիք հանդիպումը որոշակիորեն կհստակեցնի սիրիական ճգնաժամի լուծման ուղիները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1094686400615366?notif_t=close_friend_activity¬if_id=1470996077895791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել