Դրել են ամբողջ ժողովրդին ու մեր երկիրը լածիրակներով ծաղրուծանակի են վերածում: Չգիտեմ՝ ի՞նչ անվանում տամ էս ընտրություններին՝ հանցագործությո՞ւն ասեմ, խուժանությո՞ւն ասեմ, ծաղրածուությո՞ւն ասեմ, ի՞նչ ասեմ... Մեզ լրիվ վրացու տեղ են դրել, այնինչ իրենք են լրիվ վրացի: Սա ի՞նչ ձեռքառնոցի է: Մարդու հայհոյելն է գալիս միայն, երբ նայում ես դրանց դեմքերին ու դրանց բռնած գործին: 
Չես էլ հետևում իսկի դեբիլների «քարոզարշավին», զոռով իրենց հիմարություններով գալիս, աչքդ են մտնում: 
Էս բոլորի համար պատասխանատու են թե՛ այսօրվա իշխանությունները, որ ջանք չխնայեցին իրենց նեմեցներով, լֆիկներով, աշոծյաններով, հեռուստատեսությամբ, աղանդներով ապականելու համար Հայաստանի մթնոլորտը, թե՛ նախորդ իշխանությունները՝ ՌՔ ու ԼՏՊ, որոնց օրոք տասնյակներով գնդակահարվում էին իրենցից բան ներկայացնող ընդդիմադիրները:  
Ու էսօր էդ ապաշնորհ գեղցիների պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առջև: 
Էս ի՞նչ է մեջտեղ ընկած թեկնածուների վիճակը: Մի հատ իրենք իրենց վրա հայելու մեջ նայե՞լ են: 

Կարճ ասած, հերիք եղավ, բոլ եղավ, բոյկոտում եմ ընտրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել