Նախորդ գրեթե բոլոր ընտրություններում ընդդիմությունը, որն հարյուր անգամ ավելի ուժեղ էր, ավելի կազմակերպված ու ավելի նպատակասլաց, քան այսօրվա ընդդիմությունը, որն իրականում չկա էլ, քանզի այսօր գրեթե բոլորը ֆինանսավորվում և ուղղորդվում են կառավարության կողմից, չկարողացավ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ստիպել չեղյալ համարել բացահայտորեն կեղծված ընտրությունները․․․ Այսքանից հետո ողջամիտ, իրականության հետ կապը չկտրած մարդը չի կարող նորից հույսեր փայփայել, որ հաջորդ տարվա ընտրություններում իշխանությունները անզոր կլինեն կրկին <<հաղթելու>> և իրեն ենթակա տգետ ու կամակատար զանգվածին քարշ տալու խորհրդարան․․․ Դա չի լինի միայն մի դեպքում։ Եթե եվրոպայի, ԱՄն-ի, Ռուսաստանի և միջազգային <<հեղինակություն>> ունեցող որոշ ուժեր ցուցամոլաբար իրար խանգարելու փոխարեն վերջապես ընդհանուր հայտարարի գան գոնե այս տարածաշրջանի որոշ հարցերում․․․ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ պետք է նպաստեին ուժերի նման համագործակցությանը ի օգուտ իրեն․․․ Սակայն ՀՀ կառավարության կողմից ոչ գիտակցվել է խնդիրը, ոչ էլ ուսումնասիրվել է շահագրգիռ կողմերի ձգտումներն ու ակնկալիքները ինչպես ՀՀ իշխանություններից, այնպես էլ մյուսներից․․․ Փաստորեն, ՀՀ-ն այսօր իր <<անսկզբունքային>> քաղաքականությամբ դուրս է մղվել մեծ քաղաքականությունից։ Այս բոլոր կողմերը հանդիպում են, շարունակում քննարկել իրավիճակը, առաջարկություններ ներկայացնել, բայց չկա մեկը, որը ներկայացնի ՀՀ-ի տեսակետը, ՀՀ շահագրգռությունները․․․ Այսինքն՝ ՀՀ պետության այս քսանհինգ տարվա քաղաքականության կամ քաղաքականության բացակայությունը հանգեցրեց նրան, որ այսօր առանց ՀՀ-ի մասնակցության իրավասու ուժերը լուծում են նրա հետ կապված բոլոր հարցերը, իսկ դա հաստատապես նշանակում է ոչ ի օգուտ ՀՀ-ի․․․ Բնական է, որ լուրջ քաղաքականությունը կապված է մեծ փողերի և լուրջ ֆինանսական ծրագրերի հետ, բայց ցանկացած պետություն ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու և բոլոր մակարդակներով գողությունը նվազագույնի հասցնելու և, ուրեմն, մեծ քաղաքականությունից դուրս չմղվելու համար անհրաժեշտ գումարներ հայթայթելու հնարավորություն միշտ ունեցել է անկախ իր չափերից և բնակչության թվից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: