1bb37594-6dbb-45d2-95ff-da7034fd1d20Իրանի նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես սպասվում է, Բաքվում նա կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուհանին Ադրբեջան կժամանի օգոստոսի 7-ին՝ մասնակցելու համար Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին:

Սպասվում է, որ կքննարկվեն եռակողմ համագործակցության հարցեր առևտրի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում:

«Իրանի նախագահ Հասան Ռուհանին կիրակի օրը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների դրոշները, բարձրաստիճան հյուրի պատվին կանգնեցվել է պատվո պահակախումբ: Իրանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյյուբովը և այլ պաշտոնատար անձինք: Սպասվում է նրա հանդիպումը երկրի ղեկավարության հետ»,- հայտնում է գործակալությունը:

Ինչպես սպասվում է, երկուշաբթի Պուտինն ու Ռուհանին կանցկացնեն երկկողմ հանդիպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել