Բավականին երկար ժամանակ է ընդդիմադիր դաշտում սկսվել է փոխադարձ մեղադրանքների մի անվերջ շղթա, որը եթե տեմպային առումով հաշվի առնենք, ոչ մի կերպ միտում չունի ավարտվելու։ Ավելին, ըստ երևույթին, դրանք քանի գնան, ավելի են շատանալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշնանը մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները։ Բնականաբար նախընտրական շրջանում կրքերի թեժացումը բավականին նոռմալ երևույթ է։ Դրանք տեղի են ունենում յուրաքանչյուր երկրում։ Օրինակ դիցուք ԱՄՆ-ում նախընտրական կրքերի բորբոքումը հասել է իր գագաթնակետին և այս ընտրությունները Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև, հավակնում են դառնալ ամենասկանդալայինը ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում։ Ինչևէ։ Հայաստանը իհարկե Ամերիկա չէ, ոչ էլ ունի ԱՄՆ քաղաքական ենթակառուցվածքներն ու կայուն համակարգը,որպեսզի իրեն նման «շռայլություն» թույլ տա։ Սակայն այստեղ հարցը նույնիսկ դա չէա,այլ այն, որ միմյանց «Միս ուտելուն» լծվել են մարդիկ, ովքեր համենայն դեպս իրենց նշած քաղաքական ծրագրերում մշտապես հիշատակել են,որ չեն կրկնելու անցյալում ընդդիմության սխալներն ու չեն հայհոյելու միմյանց։ Խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մասին է։

Երեկ Փաշինյանը հայտարարեց,որ Մարուքյանը չի կարող լինել ըննդիմություն,սակայն չպահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մարուքյանն էլ հակադարձեց,թե իքնը երբեք չի ասել մի բան,որը իր քաղաքական ծրագրերի մեջ չի մտնում և իրատեսական չէ։ Եվ իմանալով այդ ամենը Փաշինյանը Մարուքյանին համոզել է միասին ստեղծել ՔՊ-ն։ Միևնույն ժամանակ Էդմոն Մարուքյանը Երևանի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գտնվում էր արտերկրում և ոչ նա ոչ նրա կուսակցությունը մանսկանցություն չունենցան Խորենացիում ծավալվող իրադարձություններին։ Սակայն սա արդյոք իրավունք է տալիս մեկին կամ մյուսին պիտակավորելու միմյանց,եթե ի սկզբանե նրանք հռչակել են նախորդների սխալը չկրկնելու քաղաքականությունը։ «Ով է ավելի ընդդիմադիր» լոզունգը այս երկու քաղաքական գործիչներին ոչ մի կերպ չպետք է վերաբերի,որովհետև թե Մարուքյանը,թե Փաշինյանը այսօր հանրության մի լայն հատվածի մոտ վայելում են հեղինակություն և այդ հեղինակությունը ձևավարվել է հենց ռացիոնալ քաղաքական վարքագիծ դրսևորելու հարցում։ սակայն հանրությունը առհասարակ քաղաքական գործընթացի ընկալման հարցում հակառակը՝ իռացիոնալ է և հենց այդ ընկալման արդյունքում այս երկու գործիչները կարող են մի քանի օրում միմյանց խարազանելով կորցնել տարիների ընթացքում ձեռք բերած համբավն ու դասվել մնացած մարգինալ ընդդիմադիրների շարքը։ Չենք կարծում թե սա որևէ մեկին ձեռնտու կլինի,ուստի հույս ունենանք,որ տեղի ունեցածը ընդամենը հուզական պոռթկում էր և ով-ով,գոնե այս երկու քաղաքական գործիչները հետայսու զերծ կմնան միմյանց պիտակավորելուց,իսկ քննադատությունը կլինի բացարձակապես գաղափարական դաշտում ու չի անցնի անձնական սահմանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել