ՄԻԱԿ քարտուղար |
Իրականում այն հեռակա, «բարաթային» բանավիճային մոտիվներով երկխոսությունը, որն այսօր առկա է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի միջև, մեկ նպատակ ունի` նրանցից յուրաքանչյուրը ուզում է ընտրողներին ներկայանալ որպես միակ այլընտրանք` նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Քաղաքական մրցակցության տրամաբանության շրջանակներում սա միանգամայն կիրառելի մոտեցում է, սակայն խիստ անհասկանալի են նախ իրար հետ շփվելու տեխնոլոգիաները, միմյանց նկատմամբ առերևույթ ու հիպեթետիկ մեղադրանքները (իշխանությունների հետ գործարք, պաշտոնի ակնկալիք և այլն) և բացառապես քաղաքական գովազդի ժանրում աշխատող «մեր թեկնածուն հաղթել է... այլ արդյունքի դեպքում ընտրությունները կեղծված են» հիմնավորումները: Այս ամենից հետևությունը մեկն է. «եռյակի» մոտ ընտրամարաթոնի եզրագծին, իրավիճակին ոչ ադեկվատ ջղաձգումներ են ի հայտ գալիս: