Panorama.am-ը գրում է.
Սան Ֆրանցիկոսյում մահացել է Սիլիկոնյան հովտում հայտնի հայազգի տեխնոլոգիական ձեռներեց, Slingbox-ի հիմնադիր Բլեյք Գրիգորյանը:
«Itel»-ի փոխանցմամբ, չնայած նրան, որ մահվան պատճառը դեռ հաստատված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել սերֆինգի ժամանակ սրտի կաթվածից:
48-ամյա Բլեյք Գրիգորյանը հայտնի էր ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ մեդիա շրջանակներում:
2004թ. նա եղբոր հետ հիմնադրում է Sling Media ընկերությունը, որի մշակած Slingbox ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց հեռուստացույցից օնլայն հեռարձակում ապահովել դեպի համակարգիչ կամ մոբայլ սարքեր՝ հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ, որն այն ժամանակ հեղափոխական գաղափար էր:
2007թ. արբանյակային հեռուստատեսային EchoStar Communications ընկերությունը գնում է Slingbox-ը $380 մլն-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



