Tert.am-ը գրում է.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մրցանակի» համար (UNESCO/ Emir Jaber al-Ahmad al-Jaber al-Sabah Prize for Digital Empowerment of Persons with Disabilities):

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից։

Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգևատրել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում:

Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար:

Անհատները պետք է ներկայացնեն իրեն ց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվությունը: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում է). կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել