Նախագահի՝ որպես ինստիտուտի, լեքսիկոնը նույնացնել Ձեր՝ ազատ բան ու վարքով ֆբ-օգտատերերի լեքսիկոնին ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ վտանգավոր է: Բավարարվածության զգացողություն ապրելու համար պարտադիր է ողջամտորեն չափել ակնկալիքները: Որովհետև բավարարվածության զգացողության թեկուզ ակնթարթներ ունենալը կյանքում նույնքան կարևոր է, որքան անընդհատ չբավարվելու ու ավելի լավը ունենալու ջանքեր գործադրելը: Այդ ամենափրկիչ բալանսը ունենալը նպաստում է դեպրեսիայից խուսափել ու մառազմների գիրկը չընկնել: Իսկ մեր կյանքը նորոգելու համար, թերևս, առողջ բանականությունն է ամենակարևոր պայմանը:Նախագահի ելույթը, որ վայրկյան հետո ամենատարբեր ու ամենածայրահեղ դիտակետերից ներկայացվում ու քննարկվում է՝ ինստիտուցիոնալ էր: Եվ այն իջեցնել մեքենան նստելուց լրագրողի նետած հարցին տրված պատասխանի հարթության ու քննարկել, որպես նույն անձի բերանից հնչող՝ մեղմ ասած, թեթևամիտ է: Ու մի հատ էլ այդ թեթևամտությունն արդարացնել նրանով, որ դուք այդ իստիտուտի այս կամ այն մտքի հետ համաձայն չեք, սխալ եք համարում, դուք օրինակ այսպես կամ այնպես կանեյիք... էէէ, սա արդեն մառազմ է:
Ինձ միշտ խորհելու առիթ է տալիս արտաքին մարտահրավերների սրացման ժամանակահատվածներում, մեր՝ հայ հասարակության ներքին սոլիդարության պահպանման ու լիակատար անտեսման բացառիկ դրսևորումները: Արյունալի ապրիլին ներքին սոլիդարությունը բացառիկ էր, սակայն՝ հատվածական, փաստորեն: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ էլի նախագահի ու զինյալների հեռահար դիալոգում էլի օգնեց բացառիկ ազգային սոլիդարությունը: Ի դեպ, կարելի է ասել, մնացած աշխարհի համար գուցե անըմբռնելի ու դրանով իսկ՝ բացառիկ նաև: իսկ հետո, երբ ճգնաժամերի րոպեներն անցնում են, գալիս է մեր, էլի ազգային երևի, բացառիկ անտեսումը այդ նույն փրկիչ սոլիդարության: Ու սկսում է քաոսը, հատկապես ինֆորմացիոն հարթությունում: Այդ նույն նախագահի կառուցած խոսքի բացառիկ ծավալների ազատության վերափոխումը՝ քաոսի: Արդյուք սա չի նշանակում, որ մենք՝ այսօրվա հայերս, ուղղակի չափը, սահմանները չգիտենք ոչ ուրախության, ոչ տխրության: Այստեղից էլ՝ երևույթների, գործոնների, մարդկանց ոչ ադեկվատությունը մերօրյա կյանքին ու պրոցեսներին, որոնք, իսկապես լի են առանձին դեպերում մահաբեր մարտահրավերներով: Ի դեպ, հավասարապես խայտառակ եմ բնորոշում թե Սասնա ծռեր երևույթի շուրջ տեղեկատվական ճակատում դրսևորված անձանց, մարդկանց խմբերի ոչ ադեկվատությունն ու անլրջությունը, թե իշխանական թևերի ռեակցիաների ոչադեկվատությունը, կիկսերը, ու դրանք շտկելու ապաշնորհությունը հատկապես:
Ինչ է ստացվում. անցած մղձավանջում ադեկվատ ու հետևաբար հարց լուծող էին հիմնականում զինյալներն և նախագահը? իրենց գործողություններով, ճգնաժամը դիմակայելու կամքով ու հանգուցալուծման հասնելու ջանքերով:
Ես երազում եմ այն օրը, երբ մեզնից յուրաքանչուրը իրեն հաշիվ կտա ինչու է ապրում այս 29000 քառակուսի մետրում, ինչ ունի անելու իր անունից իր ընտանիքի, իր պետության, իր ժողովրդի համար ու սա բերի մի ամբողջական սոլիդարության աշխարհի դեմ տեսանելի ու անտեսանելի կռվում: Գուցե այ այդ ժամանակ պարզվի, որ աշխարհի հետ կռիվ տալու առանձնապես խնդիր էլ չկա, կան կոնկրետ խնդիրներ կոնկրետ ախոյանների հետ որոնք պետք լուծենք կամ չլինենք: Գուցե այդ ժամանակ մառազմը վերանա, դեպրեսիան նահանջի: Եվ գուցե այդ ժամանակ աշխարհը սկսի հարգել մեզ: Որովհետև մեր մառազմների, չկողմնորոշվածության ու դեպրեսիաների երեսից աշխարհը մեզ ուղղակի չի հարգում: Մենք պարտավոր ենք հաշվի նստել նման փաստերի հետ, որ շտկվելով շտկենք ու առիթը չտանք, որ թեկուզ ժիրինովսկիանման պրոֆեսիոնալ սադրարարները իրենց աշխարհագրական ցածրավանդակներից լուտանքներ նետեն մեր բարձրավանդակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/648802508607967?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



