Tert.am-ը գրում է.
21։53
Հայաստանում այլևս ոչ մի կրակոց չպետք է հնչի: Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Այսօր այս հրապարակում նորից մեր հանդիպման օրն է և բացարձակապես կարևոր չէ` տասը մարդ, թե տասը միլիոն մարդ է, այստեղ խոսում է հայ ժողովուրդը»,-ասաց Մանուչարյանը:
Նա դեմ էր հարթակում ելույթ ունեցող երիտասարդների այն կարծիքին, թե պետք է երթով գնալ պետական կառույցների դուռը: Մանուչարյանն ասաց, որ որևէ մեկի դուռը գնալ պետք չէ և դռնից դուռ ընկնելը խնդիրներին լուծում չի տալիս։
Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Հայաստանում այլևս ոչ մի բախում չպիտի լինի, և չպիտի հնչի ոչ մի կրակոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/08/04/meeting/2097656
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



