Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:
Նշենք, որ Իրանից ՀՀ մտնող գազն այնուհետև արտահանվելու է Վրաստան: Ապագայում չի բացառվում նաև այլ երկրների հետ տարանցում ապահովելու հետ կապված ծրագրերի իի հայտ գալը:
Մի՞թե Հայաստանին հաջողվում է հաղթահարել շրջափակումը և միջազգային նախագծերում ներգրավվել: Կառավարությունը պետք է հետևողականություն ցուցաբերի Հայաստանի տրանզիտային դերակատարությունն ավելացնելու համար: