Անխոս, բավականին մեծ թվով մարդիկ անկեղծ կիսում էին և շարունակում են կիսել «Սասնա Ծռեր» խմբի անդամների հայացքները: Խոսքը ավելի լայն զանգվածների մասին է, որոնց իրականում բավականին դժվար է, այսպես ասած, տեղից շարժել:
Դա անելու համար պետք է հաշվի առնել այսօրվա բնակչության սեռատարիքային իրավիճակը, քաղաք-գյուղ բաշխվածությունը, տարբեր խմբերի և խավերի եկամուտները և այլն:
Իսկ ամենակարևորը՝ պետք է հասկանալ, թե ով է այդ արմատական փոփոխությունների շահառուն՝ դրանցում ամենաշահագրգռված մարդը /մարդիկ/: Ընդորում, հասարակությունը միշտ չէ, որ փայլուն կերպով գիտակցում է, թե որ փոփոխություններում ինչպիսի շահեր ունի ինքը:
Դասերի ընթացքում ուսանողներին միշտ օրինակ եմ բերում, որ իրենց լավ սովորելու մեջ ինչքան իրենք շատ ունեն, այնքան էլ՝ ես, որովհետև վաղը այդ ուսանողներից ոմանք աշխատելու են դպրոցում և դասավանդելու են իմ և մյուս դասախոսների երեխաներին, և որքան մենք այսօր լավ սովորեցնենք, այնքան ավելի լավ դասատուներ կունենան մեր երեխաները:
Ժողովրդական լայն զանգվածներին ներգրավելու միջոցով երկրում արմատական փոփոխություններ անել ձգտող մարդիկ պետք է լավ պատկերացնեն և մարդկանց էլ ներկայացնեն իրենց շահերը: Դրանից հետո միայն կհասկանանք, կա՞ արդյոք այս կամ այն փոփոխության շահառուն, թե չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=956279654501247&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել