Ապրիլից մինչ օրս մեզանում հերոսանալու աննախադեպ բում էր: «Բոլորն» այս կամ այն կերպ ուզում են/էին «հերոս» դառնալ: «Նախկինում» ուզում էին նախագահ դառնալ, հետո պատգամավոր, ավելի երիտասարրդները՝ ավագանի: Մի շրջան ցանկանում էին դառնալ «ախռանիկ», իհարկե՝ օրենքով գող, «վատագույն դեպքում» «Լավ» տղա....

Հիմա հերթը «Հերոս» դառնալունն է:

Հերոս ենք ուզում դառնալ «ռազմահայրենասիրական հայացքով» զինվորին 2 բանկա տուշոնկա ուղարկելու պրոցեսը նկարել-հանրայնացնելով, ազգի, պետության, հասարակության վերաբերյալ ճոռոմ-ճոռոմ խոսելով, ՖԲ-ում պաթոսախեղդ անելով, փրկության ու նմանօրինակ կոչերով հանդես գալով, միտինգի ժամանակ «միլիցա, լրագրող, ուսանող, «սովորական» քաղաքացի ծեծելով ու հետո «քուչում» կամ այլ վայրերում դրա վերաբերյալ գլուխ գովալով, «հեղափոխություններ անելով»...

Ինչպես «Калина красная» ֆիլմի հայտնի հերոսն է ասում «..Все опускаемся ниже и ниже... даже самому интересно...»: Հիմա «հերոս» դառնալը թրենդ ա՞...հավանաբար դա նրանից է, որ իրական հերոսներին չենք ճանաչում, չենք գնահատում, չենք հասկանում....(չնայած ամեն մեկն իր հերոսն ունի)

Էդ հերոսներից շատերը խելոք, առանց պաթոսի իրենց գործը արեցին ապրիլ ամսին... էդ հերոսներից շատերն արդեն տասնամյակներ շարունակ, առանց աղմուկ աղաղակի, հանգիստ, սակայն մեծ դժվարություններ հաղթահարելով, հաճախ չգնահատվելով ու նյարդայնանալով, միաժամանակ հասկանալով հողի ու պետության արժեքը, գրամ-գրամ, ամեն տարի աշխատում են, որ էս երկիրը, էս ազգը, էս հասարակությունը ավելի արժանավայել ու լավ ապրի, որ խնդիրները լուծվեն, որ էս տարածաշրջանում կարողանանք գոյատևել ու զարգանալ...

Թող ոչ մեկին չթվա, թե այդ մարդիկ տեղյակ չեն խնդիրներից, բազմաթիվ անարդարություններից, լավ ու վատից, փողոցի խուժանից ու կաշառակեր չինովնիկից, ծախու ընդդիմադիրից ու կեղծ հայրենասերից.... միգուցե ավելի շատ, քան շատ-շատերը,,,,բայց իրենք շատ լավ հասկանում են, որ պատմությունը մեզ նկատմամբ բարեհաճ է գտնվել ու պետություն է մեզ «նվիրել», ու պետք չի անպատասխանատու կերպով էդ պետությունը մսխել... պետք է օր առ օր, աշխատել, պայքարել, բայց հավանաբար ոչ փողոցում, այլ ամեն մեկս մեր տեղում, մեր դիրքում ու ամենակարևորը՝ ռացիոնալության տիրույթում ու պատասծանատու կերպով...

Էդ մարդիկ ուղղակի հերոս չեն ուզում երևալ, իրենք դրա կարիքը չունեն, իրենք առանց հավելյալ աղմուկի իրենց գործն են անում.... ու ապրում իրենց երկրում.... գյուղացի, բժիշկ, զինվորական, պետ.ծառայող, շինարար...

Միգուցե «հերոս» պետք չի լինել, այլ՝ քաղաքացի՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել