Իսկ որոշ աղբյուրների տեղեկացմամբ Պուտինը այս անգամ էլ դատարկ ձեռքով չի այցելելու հարևան երկիր, բերելով իր հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր , ավելի ընդգրկուն հեռանկարներ , ընձեռելու իր այսպես ասած ռազմավարական դաշնակից երկրի թշնամի երկրին պայմանագրերի ստորագրման նոր հնարավորություններ և բնականաբար դրանք առաջիկայում կյանքի կոչելու մտայնությամբ:
Մեկնաբանություններն ավելորդ են, մանավանդ, որ Հայաստանի պարագայում էլ Պուտինը կամ այլ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա դատարկաձեռն չի եղել, միայն այն տարբերությամբ, որ եթե ադրբեջան մեկնելիս դատարկաձեռն չեն լինում, ապա Հայաստանից ուղղակի դատարկաձեռն չեն հեռացել:
Քիչ է, որ Հայաստանը մեր հմուտ, արհեստավարժ, ուժեղ իշխանությունների համառ ու երկարատև ջանքերի շնորհիվ լրիվորեն հայտնվել է մեկուսացված վիճակում,
քիչ է, որ երկիրը դուրս է մնացել նաև տարածաշրջանային և այլ ձևաչափերի բոլոր նախաձեռնություններից,
քիչ է, որ նույն իշխանությունների իշխանավարմամբ
երկիրը ձախողվել են բոլոր տեսակի ծրագրերում և ոչ մի պետության ղեկավարության կողմից առանձնապես լուրջ վերաբերմունքի չեն արժանանում, հլա մի բան էլ կառչած մնալով իրենց փափուկ աթոռներին, ապագայի և ոչ մի հեռանկար իրավմամբ չտեսնող ժողովրդի հետ են կարողանում միայն ուժի դիրքից խոսել:
Չէ, տղերք, ձեր գնացքը վաղուց է գնացել , շտապեք , կարողա հետևից կարողանաք հասնել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1061728220585039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել