Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադառնում է հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ եկել է եզրակացություններ անելու ժամանակը, նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունում քննարկում է երկրում արմատական փոփոխությունների գնալը, ո՞րն է եղել «Սասնա ծռերի» դասը, որքանո՞վ է իշխանությունն իրեն մեղավոր զգում նրանում, որ խմբի անդամները գնացին նման ծայրահեղ քայլի։ 

-Պարո՛ն Հարությունյան, Նախագահ Սերժ Սարգսյանը, երեկ խոսելով «Սասնա ծռեր» -ի գործողությունների մասին, նշեց, թե ամբողջական հանգուցալուծումը դեռ առջևում է, խոսեց ազգային համաձայնության իշխանության ձևավորման մասին, այն մասին, որ եկել է եզրակացություններ անելու ժամանակը: Եվ այսպես, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, «Սասնա ծռերի» այս ընդվզումից հետո կարո՞ղ եք ասել` ինչ եզրակացության է եկել իշխանությունը:

- Նախ ասեմ, որ արտահայտում եմ բացարձակապես իմ կարծիքը: Երկու հանգամանք պետք է միմյանցից տարբերակել: Մեկը զինված տղաների գործողություններ էին, որոնք այլ կերպ, քան ահաբեկչություն չես կարող որակել, ինչպիսի քաղաքական նպատակ էլ դրած լինեն: Այլ հարց է, և այստեղ երկրորդ հանգամանքն էլ կարևոր. համաձայնեք, որ առաջին թեզը, որ նրանք հնչեցրին, Սեֆիլյանին ազատ արձակելն էր, հետագայում ավելացան քաղաքական այլ կարգախոսներ`հասկանալով, որ մնալով միայն առաջին պահանջի շրջանակներում դա կորակվի որպես ահաբեկչություն: Եվ որպեսզի դա ներկայացվի որպես ապստամբություն, նաև դրսից քաղաքական աջակցության անհրաժեշտության պահ առաջացավ, և դրան միացան որոշ քաղաքական գործիչներ և ուժեր, փորձեցին այդ շարժմանը տալ քաղաքական ակցենտ: Իրականությունում երկրորդ հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ բարեփոխումներ, լուրջ արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն այլևս ակնհայտ է: Այդ բարեփոխումների մասին հանրապետության Նախագահը խոսում էր փետրվարի 12-ի իր ծրագրային ելույթում, որում այդ ամենը պայմանավորում էր իրավիճակով՝ հանրաքվեից հետո նոր սահմանադրական իրողության պայմաններում: Հետագայում, ապրիլյան իրադարձություններն այս իրադարձությունները կարծեք թե թույլ չտվեցին փետրվարի 12-ի այդ հնչեցրած մտքերը իրականություն դարձնել: Միգուցե նաև կառավարությունը կամ իշխանությունները մի քիչ դանդաղեցին: Բայց հիմա ակնհայտ է, որ հանրությունը շատ լուրջ և խորը փոփոխություններ է սպասում: Եվ երբ Նախագահն ասում է, որ ժամանակն է դասեր քաղելու կամ հեռուն գնացող եզրակացություններ անելու և հանրային իշխանության մասին, հենց սրա մասին է խոսքը:

Այսինքն` զինյալ խմբի գործողությունները և հանրության որոշ հատվածի քաղաքական աջակցությունը տարբեր բաներ են, որովհետև նրանք փորձում են այդ զինված խմբի գործողություններին քաղաքական երանգ տալով՝ դա վերածել քաղաքական ակցիայի: Իրականում դա ահաբեկչություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել