Ես, իհարկե, չեմ շտապի քննչական մարմիններից առաջ անցնել և ինչ-որ եզրահանգումներ անել, բայց փաստացի ստացվում է, որ առաջին հայացքից պրիմիտիվ Վարդան Սեդրակյանը ընտրարշավի ամենամութ թեկնածուն է:
Մարդը միլիոններ ունի, բայց չի կարողանում բացատրել, թե դրանք որտեղից են: Ունի տարօրինակ վստահություն իր ուժերի վրա և կարծես թե գիտի, թե ընտրություններն ինչպես են ավարտվելու:
Իսկ մամուլ սպրդած այն վերջին տեղեկատվությունից հետո, որ Հայրիկյանի վրա մահափորձ կատարած Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը ճանաչել են Սեդրակյանին, ավելին՝ վերանորոգել են նրա նախընտրական շտաբի գրասենյակը, իրավիճակն ավելի, այսպես ասած, պիկանտնի է դառնում: Սիրտս հուշում է, որ եթե ոչ առաջիկա օրերին, ապա գոնե ընտրություններից հետո Սեդրակյանի թեմայով նոր բացահայտումներ են լինելու, ու մի լավ զարմանալու ենք:
Իրավիճակը մի տեսակ նման է դասական դետեկտիվների սցենարներին, երբ ֆիլմի ամենաանշառ անձը քիլլեր է դուրս գալիս: Ինչևէ, կապրենք, կտեսնենք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/152880494867982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել