ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորումը Հայաստանի իշխանությունների խոհեմ, հավասարակշիռ մոտեցման արդյունք էր. Նալբանդյան168.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոված է, որ Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման շնորհիվ:

Հայաստանի արտգործնախարարի հետ օգոստոսի 1­ին կայացած հանդիպմանը, անդրադառնալով Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին իր խորը մտահոգությունն է հայտնել և
ցավակցել է Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով:

ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծել, որ այդ կարգավորմանը հնարավոր է եղել հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ:

Հուլիսի 17-­ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27­ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:

Հուլիսի 30­-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը: Հուլիսի 31-­ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել