Եթե մարդիկ չեն հասկանում այնքան հասարակ բան, որ ՀՀ-ն անկախ պետություն է, և ՀՀ իշխանությունները բացարձակապես ազատ են որոշումներ կայացնելիս և դրանք իրագործելիս, միանգամից երևակվում է, որ հենց այդպես գրողները կամ արտահայտվողները ազատ չեն և ինչ-որ բան նրանց խանգարում է տեսնել ճշմարտությունը․․․ Վերջիվերջո, եթե <<դաշնակից>> համարվող Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունները չեն կարողանում հարց լուծել, ապա ՀՀ-ն լքած և Հայաստանի հետ թշնամացած Ռուսաստանի հետ ոնց են հարցեր լուծելու․․․ Վերջապես, եթե Ռուսաստանը որոշեր վնասել ՀՀ-ին, նա հայտնի չորս միլիարդով նորագույն զենքեր կմատակարարեր մեր հարևանին, և ոչ թե շարքից դուրս եկած և արդեն անպիտան տեխնիկա․․․ Ամեն ինչի համար մեղադրելով մեր հյուսիսային կամ մի այլ հարևանի, նրանք այդպիսով արդարացնում են ՀՀ քսանհինգամյա իշխանությունների աններելի գործելակերպը, հասարակության անտարբերությունն ու իշխանամոլությունը, ընդդիմություն կոչվածի ծախվածությունը և իշխանությունների տարատեսակ կամակատարների գործունեությունը․․․Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/500887300120924?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470122558579787
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



