Բոլիվիայում 1980 թվականին, երբ ձախերն ընտրությունների արդյունքում պետք է իշխանության գային, զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացրին, որպեսզի կանխեն Էրնան Սիլես Սուասոյի իշխանության գլուխ անցնելը: Հուլիսի 16-ին Տրինիդադում տեղակայված դիվիզիան գործի անցավ, որից հետո նրանց միացան ռազմածովային նավատորմը և Սանտա Կրուիսում գտնվող զորամիավորումները:
«Կեմադո» նախագահական նստավայրը գրավվել էր տանկերի և ռազմական մեքենանների գործադրմամբ: Միաժամանակ գործընթացին միացել էին Բոլիվիայի սոցիալիստական թևի գրոհայինները, որոնք գրոհել էին Բոլիվիայի աշխատավորական կուսակցության շենքը: Գրոհի արդյունքում սպանվել էր Մարսելո Կրոգա Սանտա Կրուսը, իսկ փոխնախագահ, Կոմկուսի քարտուղար Սիմոն Պեյեսն ուղարկվել էր համակենտրոնացման ճամբար: Գրոհով վերցվել էր նաև մայրաքաղաքի համալսարանը, որից հետո ցուցարարների հանդեպ բռնաճնշումներ էր սկսվել: Հուլիսի 18-ին նախագահ Լիդիա Գեյլերը հայտարարել էր իր հրաժարականի մասին. իշխանությունն անցել էր զինվորականների ձեռքը:
Զինվորական խունտայի դեկրետի համաձայն Գարսիա Մեսան դարձավ նախագահ: 1980 թվականի աշնանը Գարսիա Մեսան վերջնականապես ճնշեց իր իշխանության նկատմամբ ընդվզումները: 1980 թվականի հեղաշրժումը հայտնի է նաև «կոկային» անվամբ: Թմրանյութերի առևտրով զբաղվող մաֆիան Գարսիա Մարկեսի հենասյուներից մեկն էր համարվում:
Տապալումը
1981 թվականի օգոստոսի 3-ին 1979 թվականի հեղաշրջման ղեկավարները՝ գեներալներ Ալբերտ Նատուշն ու Լուսիո Անեսը, հակակառավարական ապստամբություններ էին բարձրացրել Սանտա Կրուսում: Վերջիններս մեղադրում էին Գարսիա Մեսային քաղաքացիների իրավունքները խախտելու, ինչպես նաև թմրանյութերի վաճառքի մեջ:
1981 թվականի օգոստոսի 4-ին գեներալ Լուիս Գարսիա Մեսան իշխանությունը փոխանցեց Սելսո Տորելիոյի գլխավորած ռազմական խունտային: Մինչ այդ նա մասնավոր այցով մեկնել էր Թայվան, իսկ Լա Պաս վերադառնալուց հետո կուսակցություն հիմնել, որը պետք է ապավիներ Բոլիվիայի գյուղացիների աջակցությանը, սակայն այս քաղաքական կուսակցությունը հաջողություն չէր ունեցել, իսկ ռազմական ռեժիմի անկումից և Էրնանա Սիլեսա Սուասոյի իշխանության գալուց հետո Գարսիա Մեսային 1980-1981 թթ. պատերազմական հանցագործությունների համար պատասխատավության կանչելու հարցն էր բարձրացվել:
1982 թվականին Լուիս Գարսիա Մեսան հրաժարական տվեց և փախուստի դիմեց՝ Արգենտինայից քաղաքական ապաստան խնդրելով: 1983 թվականի հունիսի 14-ին Սիլեսա Սուասոյի իշխանությունը Գարսիա Մեսային և նրա 29 կողմնակիցներին ձերբակալելու հրաման տվեց, սակայն 1985 թվականին իշխանափոխություն տեղի ունեցավ և նախագահը կարողացավ վերադառնալ հայրենիք: Նախագահի վերադարձը կարճ տևեց. 1986 թվականի ապրիլին Ազգային Կոնգրեսը որոշեց բռնապետի գործը հանձնել Սուրկեի Գերագույն դատարանի քննմանը: Նախկին բռնապետը մեղադրվեց ցեղասպանության իրականացման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և պետական իշխանության յուրացման մեջ: 1988 թվականին Գարսիա Մեսան նաև մեղադրվեց Չէ Գևարայի օրագրի գողության մեջ: Նախկին բռնապետ Գարսիա Մեսան, սակայն, կարողացավ փախչել արդարադատությունից: Երկարատև դատավարությունից հետո Բոլիվիայի Գերագույն դատարանը 1993 թվականի ապրիլի 21-ին 30 տարվա ազատազրկման դատապարտեց Գարսիա Մեսային:
Միայն 1994 թվականի մարտին Լուիս Գարսիա Մեսան ձերբակալվեց Բրազիլիայում, որտեղ վերջինս ապրում էր կեղծ ինքնությամբ: 1995 թվականի մարտի 15-ին նախկին բռնապետն արտահանձնվեց Բոլիվիա՝ իր պատիժը կրելով Լա Պասի Չոնչորկո բանտում:
Լուիս Գարսիա Մեսա Տեխադան ծնվել է 1929 թվականի օգոստոսի 8-ին Բոլիվիայի Լա Պաս քաղաքում: Գարսիա Մեսան գեներալի կոչում ստացել է Հուգո Բանսերի ղեկավարության օրոք (1971-78 թթ.), իսկ ահա 1980-1981 թթ. եղել է Բոլիվիայի բռնապետը: Նա իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում՝ ընտրություններում ձախերի հաղթանակ տանելուց հետո: Նրա իշխանությունը հիշվում է արյունոտ քաղաքացիական պատերազմներով: Հակամարտությունների արդյունքում Գարսիա Մեսան ստիպված է եղել լքել Բոլիվիան: Ավելի ուշ նրան Բրազիլիայից արտահանձնել են Բոլիվիայի իշխանությանը և 30 տարվա ազատազրկման դատապարտել:
Նախքան բռնապետ դառնալը
Գարսիա Մեսան աջերի ռազմական գործողություններին աջակցել է 1979 թվականի նոյեմբերի 1-ից, որի առաջնորդը գնդապես Ալբերտո Նատուշ Բուշն էր: Այդ ժամանակ վերջինս Բոլիվիայի ցամաքային ուժերի հրամանատարն էր: Դեկտեմբերի հեղաշրջման տապալումից հետո Նատուշը պաշտոնանկ արվեց, սակայն մի քանի ամիս անց՝ 1980 թվականի մայիսին, կրկին ստանձնեց ցամաքային ուժերի հրամանատարության պաշտոնը: Գարսիա Մեսան բանակի գլխավոր շտաբի Երկրորդ վարչության գնդապետ Լուիս Արսե Գոմեսի հետ սկսել է մշակել ռազմական հեղաշրջման ծրագիր: «Գնդապե՛տ, Ձեր սխալն այն է, որ Դուք ազատության մեջ և ողջ եք թողել այն առաջնորդին, ով կարող էր գլխավորել դիմադրության շարժումը»,- Լուիս Գարսիա Մեսան ասել է Ալբերտո Նատուշ Բուշին:
Տաթևիկ Վարդանյան