Operativ.am–ը գրում է.

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն իր հայտարարութունների պատճառով կորցրել է երբենի հերոսի կերպարն ու փոխակերպվել հակահերոսի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: 

Նա շարունակում է ապրել նույն կերպ` սպիտակ արդուկված վերնաշապիկ, առանց դիմահարդարման, կարճ սանրվածքով, սակայն ավելի շատ է սկսել խաբել:

«Ես ասել եմ, որ չեմ ուզում, բայց կարող եմ դառնալ Ուկրաինայի նախագահ: Այժմ ես հայտարարում եմ, որ ես պարտավոր եմ դառնալ Ուկրաինայի նախագահ: Ցավոք, ամեն ինչ փոխելու ձևը բռնապետ լինելն է: Այդ կերպ հնարավոր է ամեն բան հիմնովին փոխել»,-լրագրողների այն հարցին, թե նա պատրաստվում է արդյոք նախագահ դառնալ, պատասխանել է Սավչենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել