Artsakhpress.am-ը գրում է.
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկացանք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին. հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով` հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:
«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի Կրթության և սպորտիհանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովըպաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ արեցԻսրայելի կառավարությանն ու Կնեսետին և Կնեսետի խոսնակ պարոն ՅուլիԵդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Բաղդասարյանը:
Նրա գրառման համաձայն` հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:



