Tert.am-ը գրում է.
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Այսօր դատարանը քննարկելու է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը, բացի այդ դատարանը կքննարկի ձերբակալությունը վիճարկելու հարցը:
«Լրանում է նրա ձերբակալման ժամկետը: Մեր կողմից բողոքարկվել է նրա ձերբակալման որոշումը, որովհետև ապօրինի է գործընթացը, որևէ իրավական հիմնավորում չունի: Ես սպասում եմ, որ դատարանից հրավիրեն մեզ էդ հարցի քննարկմանը»,- ասաց պաշտպանը:
Ըստ փաստաբանի՝ հուլիսի 29-ի երեկոյան Անդրիաս Ղուկասյանին ոստիկանները մահակներով դաժանորեն ծեծել են հավաքի անցկացման վայրում, իսկ երբ փորձել է տուն հասնել, ձերբակալել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



