Panorama.am-ը գրում է․

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Պավլիկ Մանուկյանն  առաջիկա օրերին ունի հրատապ վիրահատության կարիք: Նրա որդին՝ Արամը, նույնպես վիրահատության կարիք ունի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանների պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը, ով նաև պաշտպանելու է խմբի մեկ այլ անդամի՝ Արմեն Լանբարյանի շահերը:

«Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն այդտեղ չկան նեղ մասնագետներ: Երեկվա դրությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Արամին էլ «Էրեբունի»-ից են գնում վիրակապում: Նրանք համարվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդներ, այնտեղ են վիրահատվել, հետևաբար հետվիրահատական շրջանը նույնպես պետք է վարեն այդտեղի բժիշկները: Ունենալով ծանր վիրավորում, չգիտես ինչու՝ նրանց տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»»,- նշեց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ Պ. Մանուկյանը ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո հայտարարել էր հացադուլ ու դեռ շարունակում է:

Ի. Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բողոքարկելու է կալանքի որոշումը, անիջապես հավելեց, որ լուրջ սպասելիքներ չունի:

«Դատարանի՝ կալանք կիրառելու որոշումը գնահատում ենք ոչ օրինական: Դատարանն իր որոշման մեջ նշում է, որ նրանք կարող են խուսափել, խոչընդոտել նախաքննությանը, փախուստի դիմել: Ակնհայտ անտրամաբանական է, քանի որ  նրանք չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, երեկ Պավլիկ Մանուկյանին պատգարակով են տարել դատարան, բժիշկներ են մասնակցել նիստին, որ   անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն»,- նշեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել