Իշխանությունները մոտակա ամիսներին կփորձեն կոսմետիկ զիջումների գնալ՝ փորձելով մեղմել կուտակված ցասումը։ Թերևս որպես միջոց կընտրվի «Սասնա Ծռեր» խմբի անդամների հանդեպ առավելագույնս թափանցիկ ու արդար դատավարությունը, ու չեմ զարմանա՝ նաև համաներումը։Այս ընթացքում փորձ կարվի լղոզելու ոստիկանական ուժերի հանցագործությունները (հատկապես՝ հուլիսի 29-ին)՝ դա մղելով երկրորդ պլան։ Մեր պետականության ու հասարակության հասունության աստիճանը կչափվի հենց մոտակա ամիսներին։ Հուլիսի 29-ի գործով պատշաճ քննության չանցկացումը հերթական ծանր հարվածը կլինի մեր վտիտ իշխանական համակարգին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1123729641006853?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470050148304655
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



