Հերթական անգամ համոզվում եմ որ Սերժ Սարգսյանը մոնստր ա: Մտքի գիգանտ: Դեպքերի ցանկացած զարգացման պարագայում ունի առնվազն մի 5 արձագանքելու տարբերակ: Իրեն հնարավոր կլինի հաղթել միայն այն դեպքում եթե ունենաս առնվազն 6 սեփական տարբերակ: Այդ տարբերակների առկայությունը ապահովում են քո ‪#‎Թիմ_Ծրագիր_Ինստիտուտը‬: Չունես‪#‎Թիմ_Ծրագիր_Ինստիտուտ‬, չունես տարբերակ... հաղթելու:

Ռսները դա դեռ չեն հասկանում, բայց իրենք իրենց կարող են դա թույլ տալ (Մինչև Վոլգոգրադ հելը ենքա՜՜ն հող ունեն կորցնելու... Հայաստան... подумаешь, եղածը մի 40-45 հազար ք.կմ չի՜՞): Մենք այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ: Այդ 45 հազար ք.կմ-ից բացի էլ ապրելու տեղ չունենք: Սա պահելու համար Սերժ Սարգսյանը չպիտի լինի երկրի ղեկավար: Նա ամեն ինչ շատ լավ է անում բացի հենց կոնկրետ Նախագահ/Առաջնորդ լինելուց:

Հ.Գ. Հելը մի հատ ընկալեք էս պահը: «Խուճապի» մեջ գտնվող երկրի նախագահը այդ երկրի համար բավականին աղմկահարույց իրադարձությունների կիզակետին գնում ա Բրազիլիա ու ընդեղից հանգիստ իրավիճակը կառավարում: Սերժ Սարգսյանի նման օգնական ունենայի աշխարհը գրավել էի արդեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել