Զինյալ խմբի գործով քննություն վարող քննչական խմբի գործողությունները հանրության մեծամասնության մոտ չպետք է կասկած առաջացնի քննության օբյեկտիվության նկատմամբ:
Խմբի յուրաքանչյուր անձի արարքին քրեաիրավական գնահատական տալով, պետական իշխանությունը պարտավոր է իրականացնել հրապարակային արդարադատություն, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության միջոցով:
Գործի քննության ընթացքում, պարտադիր պետք է քննության առարկա դառնան ոչ միայն զինյալ խմբի կողմից փաստացի կատարված արարքները, այլև դրանց պատճառները:
Գործի քննությունը պետք է համապատասխանի մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին:
Այդ թվում նաև նրանց նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը:
Գործի քննությանը չպետք է առնչվեն այն դատավորները, որոնք հանրության մոտ հայտնի են ընդիմադիր անձանց նկատմամբ արձակած դատական ակտերով: