Որոշ տպավորություններ քարոզարշավից:

Երեկ հրապարակված սոցիոլոգիական հարցումների տվյալները (GALLUP Organisation) վկայում են այն մասին, որ գնալով քարոզարշավները, ՓՐ տեխնոլոգիաները և հանրության հետ կոմունիկացիայի մեթոդները առավել մեծ ազդեցություն են թողնում հասարակության վերաբերմունքի վրա դեպի այս կամ այն թեկնածու: 

Րաֆֆու քարոզարշավը, որքան էլ սկզբից արհեստական էր թվում, այնուհանդերձ տալիս է իր արդյունքները և արձանագրում է որոշ հաջողություններ: Րաֆֆին և իր թիմը աշխատում են ողջ ուժերի գերլարումով:

Բագրատյանը, ունենալով ելակետային դիրքային լավ վիճակ, դեռ չի կարողացել իր քարոզարշավային տեխնոլոգիաները հղկել, չկան «չամիչներ», ՓՐ-ը բավականին ստանդարտացված է: Ուստի արդյունքը համապատասխան է:

Սերժ Սարգսյանի դեպքում ՓՐ արշավը մի քանի անգամ հաջողությամբ փորձարկված մեթոդների օգտագործմամբ է իրականացվում: Չափավոր և զուսպ, որոշ նորարարություններով, հանդարտ ու հանգիստ ոճով: 

Իհարկե, սա քաղաքական տեխնոլոգիայի գիտակցված ընտրություն է մեր կողմից: Լինելով ՀՀ նախագահի ընտրություներում ակնհայտ ֆավորիտ՝ Սերժ Սարգսյանը և իր թիմը չունեն լրացուցիչ ջանքերի, պրպտումների, նոր քաղ. տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման կարիք:

Հենց այս համատեքստում է դիտարկելի Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը Շիրակում և այն ակնարկը, որ ինքը և իր թիմը, ունենալով վարկանիշի, ակնկալվող ձայների աճի ռեզերվ և, իհարկե, շատ ավելի մեծ կազմակերպական և նորարական պաշար, գիտակցված ընտրել է նախընտրական արշավի նման տարբերակ ու ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂԶ ներուժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել