Դիպուկահարին ֆիքսել են տեսախցիկները
ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանի սպանության թեմայով կարծիքների պակաս չի նկատվում սոցիալական ցանցերում: Այսօր Ոստիկանությունը հրապարակել էր լուսանկարներ, որոնցում երևում էր, թե որ մասնաշենքից և որ դիրքից է արձակվել կրակոցը:
Ոստիկանությունը տարածել էր նաև տանիքում դիրքավորված դիպուկահարի լուսանկարը: Այս թեմայով մի անհասականլի հարցադրում է հնչում « Եթե ոստիկանները տեսել էին, որ շենքի տանիքից պատրաստվում են կրակ բացել, ինչու չվնասազերծեցին»:
Այս հարցն ունի մի պարզ պատասխան: Տարածված լուսանկարը չի արվել ոստիկանական դիպուկահարների կողմից: Կադրը ֆիքսել են ՊՊԾ գնդի հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկները: Դեպքից հետո էլ բնականաբար ոստիկանության աշխատակիցները ուսումնասիրել են տեսագրություններն ու դիպուկահարի նկարն առանձին տարածել: Ի վերջո, տրամաբանական է չէ՞, որ բացի «սնայպերներից» նաև տեսախցիկներ են աշխատում տարածքում: