Այսօր այնպիսի իրավիճակ է միջազգային ասպարեզում, որ եթե որևէ պետության ղեկավար փորձի իրականացնել անկախ քաղաքականություն, ապա խելամիտ և համբերատար որոշումների և քայլերի դեպքում այն լիովին հնարավոր է․․․ Խնդիրն այն է, թե արդյոք իշխանության եկած մարդիկ ցանկանում են վարել ազգի անվտանգության շահերից բխող քաղաքականություն, թե ազգն ու պետությունն օգտագործել իրենց անձնական շահերի համար․․․ Իրական չէ մեր անհաջողություների համար մեղադրել Ռուսներին, ադրբեջանցիներին, թուրքերին կամ մի այլ տերության․․․ Ամեն ինչի համար պատասխանատու ենք մենք՝ ամբողջ աշխարհի Հայությունը․․․ ՀԱՅ Ժողովուրդը պարտավոր է և արժանի է ունենալ իր պետությունը, որը այս քսանհինգ տարվա ընթացքում օգտագործվել է մի խումբ դեմագոգների կողմից ընդամենը հարստանալու, հոխորտալու, ճնշելու նպատակով․․․ Երբ տղամարդը զուրկ է տղամարդկությունից, ապա նրան անհրաժեշտ է այդ հարստությունը, ինչպես նաև հոխորտալու և ճնշելու հնարավորությունը, որով նա ինքնախաբեորեն փորձում է ինքն իրեն համոզել, որ ինքն էլ է տղամարդ․․․ Բայց երբ ասվում է, որ ՀԱՅ ժողովուրդն արժանի է ունենալու իր պետությունը, դա նշանակում է, որ աշխարհի ամբողջ ՀԱՅՈՒԹՅԱՆ կողմից պետք է դրսևորվեն տղամարդկային արժանիքներ, որոնց դեպքում միայն ՀԱՅ ժողովուրդը կունենա իր պետությունը․․․ Իսկ <<Տղամարդկային գերագույն արժանիքը, որով նա որակվում է որպես տղամարդ, հարազատի համար կյանքը վտանգի ենթարկելու պատրաստակամությունն է>>․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: