Երեկ, երբ Ազատության հրապարակում էի ցույցը լուսաբանելու համար, ականատես եղա մի տհաճ իրավիճակի։ Երթից առաջ ցուցարարնեից մի քանիսը վեճի բռնվեցին հարակից սրճարանում նստած մի քանի քաղաքացիների հետ։ Ես այդ սրճարանում էի, նյութ էի գրում ու ուղարկում խմբագրություն։ Հա, ցուցարարը մեղադրում էր սրճարանի հաճխորդներին, թե բա միացեք պայքարին, ամոթ ձեզ, որ վեր եք ընկել սրճարանում ու բան չեք անում։ Դե եղավ նույնքան կոպիտ պատասխան, ու երթը շարունակվեց։ Բայց այս ամենի մեջ քիչմը 2008 մարտի մեկի ու դրան նախորդող իրադարձությունների ուրվականն եմ տեսնում, որ եթե "ժողովրդի (մի քանի հազար ցուցարարների) հետ չես, ապա իշխանությունների ծառան ես, ստրուկ ես եւ այլն"։
Հա մեկ էլ ես վերջերս ցույցերի ժամանակ տուժած քաղաքացիների նկարներն են ֆբ դնում, ու ամոթանք տալիս այս ամենին միայն օնլայն հետևողներին, թե նա խիզախաբար պայքարում քո համար, իսկ դու… Ամոթ քեզ․․․ նախ ասեմ, հարգելով բոլորի կարծիքները, բայց ես և իմ նման շատ շատերը կան, որ բռնությունը դատապարտում են լինի դա իշխանության, ոստիկանության, ցուցարարների, թե Սասնա ծռերի կեղմից, իսկ այդ բոլորը մեր հասարակության ծնունդն են։ Հա մեկ էլ մի փորձեք մեղադրել ուրիշներին, որ նրանք չեն միանում պայքարին, կամ նրանց խղճի վրա ազդել վիրավորված ցուցարարների (ում արագ ապաքինում եմ ցանկանում) նկարներով։
Ով գնում է միտինգի, իմանալով մեր հասարակությունում ու պետությունում առկա վարք ու բարքը, հատկապես այս լարման շրջանում, պետք է, որ գիտակցի դրա ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները։ Ով տանում է մարդկանց Սարի թաղ, պետք է նորից գիտակցի նշված իրողությունը, ով կոչ է անում թռնել բարիկադների վրա, նույնպես պետք է գիտակցի այս ամենը։ Ու այդ ամենից հետո պետք չէ ուրիշներին՝ բռնությունը չկիսողներին, մեղադրել «դավաճանության մեջ»։ Սա յուրաքանչյուր ցուցարարի որոշումն է ու իր պատասխանատվությունը։