Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: 24News-ի տեղեկությունը հաստատեց Բեգլարյանի փաստաբանը, նշելով, որ ընտրակաշառքի հետ որևէ կապ չունի ձերբակալումը. «2012 թվականին ենթադրյալ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով են ձերբակալել, անհիմն»,- ասաց Հրանտ Անանյանը:

Պաշտպանը պնդեց, որ մեղադրանքը չեն ընդունում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, հաստատելով լուրը, նշեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն:

Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:

Գ.Բ-ին կալանավորելու միջնորություն է ներկայացվել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել