Լրագրողները հաճախ են հետաքրքրվում, թե Վարդան Սեդրակյանը «Սասնա ծռեր»-ի ո՞ր հերոսին է իրեն նույնացնում: Դրան ի պատասխան էպոսագետը պատասխանում է, թե արտատեր բառավն է: Այսինքն՝ նա բացեիբաց խոստովանում է, որ երկիր ղեկավարելու հավակնություն չունի, ինչպես և չուներ էպիկական արտատեր պառավը: Միևնույն ժամանակ, Վարդանը կատեգորիկ մերժում է իրեն նույնացնել Փոքր Մհերին, ով, հայտնի է, որ էպոսի չորրորդ ճյուղում երկրի փաստացի ղեկավարն էր: Այսինքն՝ Վարդանը երկրորդ անգամ է խոստովանում, որ երկիր ղեկավարելու հավակնություն չունի: Բայց այդ դեպքում հարց է ծագում. լրագրողներն ինչո՞ւ չեն հարցնում.
-Լավ, Վարդան ջան, փառք քո խելքին, բայց կասե՞ս մեզ, թե վերջապես ո՞վ է չորրորդ անգամ բազմելու Սասնա տան գահին, այսինքն՝ ժամանակակից իմաստով՝ ո՞վ է լինելու Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահը:



