Ոստիկանի սպանությունը ամենավերջին պոռնկորդություններ ձեր այսպես կոչված «հերոսների» կողմից։ Ընդ որում, պոռնկորդիություն էր ոչ թե զուտ սպանության փաստով, այլ նրանով, թե ինչպես են սպանել․ չի եղել գրոհ, չի եղել կրակող, չի եղել նույնիսկ ակտիվորեն ներգրավված ինչ-որ գործողությունում, այլ իր համար մեքենայում նստած է եղել ու դիպուկահարի թիրախում է հայտնվել։
Ամենասարսափելին այն է, որ մարդիկ անգամ հիմա են փորձում ինչ որ արդարացումներ գտնել, կամ էլ հերքում են, որ ահաբեկիչների ձեռքի գործն է։ Բայց դա արդեն չի զարմացնում։ Ցավոք չի զարմացնում։ Որովհետև մեր հանրության մի զանգվածի մոտ ուղեղները այն աստիճանի է պարալիզացվել, որ պատանդ բժիշկներին պատանդ հրաժարվում են կոչել, ահաբեկիչներին՝ ահաբեկիչ հրաժարվում են կոչել, հիմա էլ այս նենգ սպանությունը մի ձև կցրեն։
Ի դեպ, մինչ այս ոստիկանությունն ու ԱԱԾ-ն եթե բացառապես ոտքերին էր փորձում կրակել, հիմա արդեն կսկի գլխից թողնել Ձեր հերոսական ահաբեկիչներին ու ճիշտ էլ կանի։