Artsakhpress.am-ը գրում է.
Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է Ռուսաստանի դեմ օգտագործել ունեցած միջուկային զենքը որպես վախեցնող միջոց. այդ մասին պաշտոնյան հայտնել է Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, լրագրողներից մեկը հետաքրքրվել է Մեյից, թե արդյոք Միացյալ Թագավորության վարչապետը պատրաստ է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառել:
Մեյը պատասխանել է, որ միանշանակ պատրաստ է զարգացնել երկրի միջուկային ծրագիրն ու այն որպես վախեցնող միջոց կիրառել Մոսկվայի դեմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զինանոցը թարմացնելու օրինագծին, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն, կարժենա միլիարդավոր դոլարներ:
Հայտնի է, որ միջուկային զինանոցի արդիականացման ծրագիրն իրականցվելու է 2030թ.:



