Պատերազմական գործողությունների վտանգով կամ այդ գործողություններով պայմանավորված, Հայաստանում պարբերաբար ստեղծվող արտակարգ դեպքերում մեր տեղեկատվական դաշտը հատկապես վերջին տարիների ընթացքում հիմնականում կարողացել է յուրացնել մասնագիտական մակարդակով արձագանքելու և քարոզչական անվտանգության հիմնական սկզբունքերի համաձայն աշխատելու գործելաոճը:

Դատելով վերջին օրերի ներքաղաքական լարմանն ուղեկցող տեղեկատվական հոսքերից՝ նման պայմաններում համարժեք և պատասխանատու լրատվական արձագանքներ ապահովելու ուղղությամբ դեռ անելու հսկայական գործ կա, քանի որ ԶԼՄ-ներով ապատեղեկատվության տարածումը և դրանով հանդերձ դրա փաստացի լեգիտիմացումը պակաս վտանգավոր չէ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին մարտահրավերների առկայության դեպքում:

Ասվածի համատեքստում, չեմ կարծում, որ արժանահավատ կարող է համարվել և առավել ևս ԶԼՄ-ներով տարածվել ֆեյսբուքյան տիրույթում, դիցուք, mynameislakhan-ի նման գրանցման հասցեով հանդես եկող և ոչ մի օգտատիրոջ փոխանցած տեղեկատվություն:

‪#‎տեղեկատվական‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել