Եթե մինչև այս պահը զինված խմբի վերաբերյալ ձևակերպումներում ոմանք աշխատում էին զգուշավորություն դրսևորել, ոմանք էլ անթաքույց սատարում էին, որովհետև նրանց հարցում կար երկիմաստություն, ապա հիմա էլ ոչ մի երկիմաստություն չկա՝ նրանց սովորական ահաբեկիչ դարձան։ Դարձան, որովհետև արեցին անթույլատրելին՝ պատանդ վերցրեցին բժիշկների, ովքեր իրենց ընկերներին էին եկել օգնություն ցույց տալու։
Միջազգային մարդասիրական իրավունքը ունի անբեկանելի սկզբունքներ, որոնցից մեկը բանակցողներին չվնասելն ու չգերելն է, իսկ մյուսը՝ բուժանձնակազմի նկատմամբ ուժ չկիրառելն ու չգերելն է։ Նրանք խախտեցին այդ երկուսն էլ ու արջի ծառայություն մատուցեցին իրենք՝ իրենց։
Հիմա կսկսեն պահանջներ առաջ քաշել, կկրկվի կրկեսի այն շրջափուլը, որով արդեն անցանք, բայց ավելի աբսուրդային ձևով, բայց մի բան ակնհայտ է՝ իրենց այս արարքով կհիանան միայն լրիվ ծայրահեղ մոլորության մեջ գտնվող արդիկ, իսկ տատանվողները էլ չեն ուզենա զորկացություն ցույց տալ բժիշկներ գերող մարդկանց՝ որքան էլ նրանք հերոսական անցյալ ունենան։ Հիմա նրանք դարձան սովորական ահաբեկիչ։