newsbook.am-ը գրում է.
«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանի և որդու՝ Արամի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին «Էրեբունի» հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում հայտնեց վիրահատող բժիշկը: Բժշկի փոխանցմամբ՝ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել զույգի ազդրերի հրազենային վնասվածքով: Կատարվել է համապատասխան բուժօգնություն: Արամ Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով, կատարվել է ոսկրերի ֆիքսացիա: Հայր ու որդի այժմ վերակենդանացման բաժանմունքում են: Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկը գնահատեց կայուն ծանր: Նրանց միացված են շնչառական ապարատներ: Բժիշկը հաղորդեց, որ իրենց մոտ է տեղափոխվել նաև մեկ ոստիկան: Վերջինս ստացել էր ազդրի սրունքի հրազենային վանասվածք: Ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա հիվանդասենյակում է:
Ամբողջական գրառումը կարդացեք՝ այստեղ