Պավլիկ Մանուկյանի և որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը կայուն ծանր է


09:31 , 27 հուլիս, 2016

newsbook.am-ը գրում է.

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանի և որդու՝ Արամի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին «Էրեբունի» հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում հայտնեց վիրահատող բժիշկը: Բժշկի փոխանցմամբ՝ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել զույգի ազդրերի հրազենային վնասվածքով: Կատարվել է համապատասխան բուժօգնություն: Արամ Մանուկյանը հիվանդանոց է ընդունվել ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով, կատարվել է ոսկրերի ֆիքսացիա: Հայր ու որդի այժմ վերակենդանացման բաժանմունքում են:  Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկը գնահատեց կայուն ծանր: Նրանց միացված են շնչառական ապարատներ:  Բժիշկը հաղորդեց, որ իրենց մոտ է տեղափոխվել նաև մեկ ոստիկան: Վերջինս ստացել էր ազդրի սրունքի հրազենային վանասվածք: Ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա հիվանդասենյակում է:

Ամբողջական գրառումը կարդացեք՝ այստեղ