Tert.am-ը գրում է.

Քաղաքական գործիչ, լրագրող և հրապարակախոս Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է «Սասնա  ծռեր» զինված խմբի գործողություններին։ Գրառման մեջ ասվում է.  

«Ինչո՞ւ զինաթափվեց ՀԱԲ-ը /1990-ն թ. օգոստոսն էր/։ Նոր էին ձեւավորվում իշխանական ինստիտուտները, պետության բռնության համակարգերը գրեթե գոյություն չունեին, բայց Երեւանի կենտրոնում հարյուրավոր զինյալներ վայր դրեցին զենքը: Ոչ միջնորդները դրան նպաստեցին /հակառակը՝ Վիտյային ու Չաուշին գնդակահարեցին/, ոչ էլ ՀԱԲ-ականներին ոչնչացնելու իշխանության սպառնալիքները: Ժողովուրդը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվում էին ՀԱԲ-ի կազարմեքի մոտ եւ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում նման գործելաոճին: ՀԱԲ-ը վայր դրեց զենքը, ընդամենը մի քանի մարդ դատվեց հետագայում, ու հետո համաներմամբ ազատվեցին: Մի մասն էլ արցախյան պատերազմի զինվոր դարձավ...

Եթե այսօր էլ Խորենացիում հավաքվածները, համացանցային ակտիվիստները, ոչ թե ծափ տային ծռերին, այլ մերժեին երկրում արմատական փոփոխությունների հասնելու այս մեթոդները, խնդիրն արդեն լուծված կլիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել