RIA Novosti-ի փոխանցմամբ`ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Լիբիայի զինվորականների հետ մարտերում կորցրել է պայթուցիկների արտադրության կենտրոնը Լիբիայի իրենց գլխավոր հենակետում` Սիրտ քաղաքում:
Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով զինվորականների մամլո ծառայությանը, արտադրամասը Սիրտ քաղաքի ազատագրման գործողությունների սկզբից` 2016 թվականի մայիսից, դարձել է ամենախոշոր նվաճումը:
Կառույցի մեջ զինվորականները հայտնաբերել են պայթուցիկ նյութեր, մալուխներ, ինչպես նաև բջջային հեռախոսների մասեր և այլ էլեկտրոնային սարքավորումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



