Ասում են՝ Դոնալդ Թրամփը բավական աջակիցներ ունի, և եթե նա դառնա ԱՄՆ-ի նապագահ, աշխարհում նորից իրավիճակ է փոխվելու, և իրադարձություններն ավելի սրընթաց են զարգանալու․․․ ՀՀ իշխանությունները չեն էլ հասցնի շունչ քաշել, երևի մի ռեստորանում կերուխումի մեջ կլինեն, երբ հանկարծ կլսեն, որ ՀՀ-ն իր կամքից անկախ ներքաշվել է երկրի անվտանգության տեսակետից կործանարար իրադարձությունների հորձանուտը, որին պետությունն անպատրաստ է նաև այն պատճառով, որ այդպես էլ չստեղծվեց մարտունակ ու միջազգային, այլ ոչ թե կովկասյան չափանիշներով կարգին մի բանակ․․․ Եթե այս հյուսիս-հարավ երկաթուղին էլ իրականացվի շրջանցելով Հայաստանը, ապա մեր փոքրիկ երկիրը լրիվ կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, իսկ ադրբեջանը հսկայական եկամուտներ կստանա այդ երկաթուղու շահագործումից․․․ Ըդ որում, ադրբեջանն իր երկրի տնտեսությունը ռազմականացնելու կուրս է վերցրել, և այսօր արդեն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում, քան սոսկ Ղարաբաղը․․․ Հենց այս պատճառով էլ նրանք առանձնապես չեն շտապում, երևի հասկանալով, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, որն այդպես էլ չգիտակցեցին մեր երեք կառավարությունները, այսինքն՝ որ եկել է այն պահը, որ ՀՀ-ն կարող է գոյատևել ոչ թե սոսկ բանակով, այլ միայն նորագույն հզոր հարվածային զենքերով զինված կարգապահ ու մարտունակ բանակի առկայության դեպքում․․․ Ողջախոհությունը պարզապես անզոր է հավատալու, որ այս ճգնամային պայմաններում ներկա իշխանությունների և նրա կամակատար դաշնակից կուսակցությունների միակ մտահոգությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում հնարավորինս ավելի շատ պատգամավորական մանդատներ ձեռք բերելն է ամեն գնով․․․ ՀՀ իշխանությունները պարտավոր են անմիջապես զենքի գնման երկարաժամկետ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, և ժողովրդին պատկանող բյուջեից փոխանցումներ կատարել, որը կարող է ինչ-որ բան փոխել․․․ Բայց սա էլ է հեքիաթ թվում, քանզի ստվերային հարյուր միլիոնավոր դոլարները այս մարդիկ համարում են իրենց անձնական գումարները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: