Էրեբունու գունդը գրաված զինված խմբի և գործող իշխանության միջև որպես միջնորդ հանդես եկող Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի շնորհիվ հնարավոր էր եղել կազմակերպել լրագրողների և Սասնա ծռերի հանդիպումը:

Այն ինչ տեղի ունեցավ Էրեբունու գնդի տարածքում ուղակի անընդունելի էր: Հարցազրույցներից և ուղիղ եթերից որոշ ժամանակ անց, երբ Բալասանյանը հորդորեց լրագրողներին դուրս գալ տարածքից, ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձ արեցին «ընդվզել» և անգամ լեզվակռվի մեջ մտան Բալասանյանի հետ:

Կներեք իհարկե, բայց սա ի՞նչ պահելաձև է: Հենց Բալասանյանի շնորհիվ է, որ այդ լրագրողները հայտնվել են այդ տարածքում և հնարավորություն են ստացել իրենց կայքերի համար ապահովել հսկայական դիտումներ: Նման վերաբերմունքից հետո, եթե Բալասանյանը երաշխիք չտա և արգելի լրագրողների մուտքը գնդի տարածք, արդյո՞ք սխալ կանի: Լրագրողների «մուննաթը», կարծում եմ և անտեղի էր, և տգեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել