Նախ, այսպես ասած ռևերանս արեց Սեֆիլյանի և մյուսների կողմ, հետո ամբողջ ուժով անցավ իր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը քշելուն: Ամեն ինչ, ըստ էության, քաղաքականության տեսակետից ճիշտ է արվում: Լավ է նա անում, որ այդպես է անում, թե վատ, այլ հարց է:
Մյուս հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է շարունակել հրապարակային հավաքները նույնիսկ այս իրավիճակի հանգուցալուծումից հետո էլ:
Այլ կերպ ասած, լավ հասկանալով, որ ստեղծված իրավիճակը լուծվելու է կուլիսների հետևում ընթացող բանակցությունների կամ ֆիզիկական ուժի կիրառման միջոցներով, որոնց վրա նա ազդել չի կարող, Ն.Փաշինյանն այս հոսանքի մեջ մտցնում է մի պրոցես, որն ինքը վերահսկում է և կարող է օգտագործել ինչպես իր, այնպես էլ այլոց նպատակների համար:
Ինչ վերաբերում է հավաքված մարդկանց, ապա այս ամենը նրանց համար հիմնականում կարծես թե ընդունելի է: