Հազար ու մի, ամենածայրահեղ ու իրարամերժ, ամենաճշմարտանման ու ամենաաբսուրդային կարծիքները, տեսակետները, որ լցվել ու լցվում են մեր այս անհանգիստ ու պայթյունավտանդ օրերին լրահոսերում՝ ֆիլտրել, մի կողմ դնելով, մի հստակ ճշմարտություն է կարմիր տողով մնում տակը: Ակնհայտ է, պարզից էլ բարզ է, արդեն 5-6-րդ օրվա գործողություններով կամ չգործողություններով՝ ապացուցվում է. ՀՀ իշխանությունը ձեռնպահ է մնում արյունահեղությունից: Դա արդեն մեծ + է, ու ԳՆԱՀԱՏԵԼ է պետք պարտադիր: Դա պետք է դառնա ԵԼԱԿԵՏ. և իրեն ու խմբակիցներին ժողովրդի ոտքերի առաջ մատաղ անելու պատրաստակամ Պավլուշի, և Էրեբունու գնդի շուրջն ամեն օր հավաքվող մտահոգ ժողավրդի, և նույն ուժայինների համար, որոնք այլևս բացառել են, կարծում եմ, զոհերի գնով տեռոր չեզոքացնելու վտանգավոր մտքից: Իհարկե սա ելակիտ չի կարող ու չի լինելու գիշերվա մթի վրա ժողովվող որոշ խավարասեր այլ մարդկանց համար, ովքեր որերորդ օրն է, իրենց փայ ապացուցում են, որ հեց արյուն են ուզում. ոստիկանի արյուն, Պավլիկենց արյուն, էլի արյուն, և այլն, և այլն..
Ֆիլտրվում ենք, թացը չորից զատվում է, բայց անկախ մեր կամքից. այնքնան ինքներս մեզ զլացանք ֆիլտրել, որ հիմա ճակատագիրն է դա անում մեր փոխարեն. Դառը իրականությունն ինքն է մեզ բացատրում որն է թացը, որը՝ չորը, ու որն է Հային ձեռնտու ՎԱՂՎԱ ՕՐԸ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/642051209283097
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



