Եթե Հայաստանում տարածվի առօրեական մտածողությամբ և սպառողական հոգեբանությամբ ապրող մարդկանց շրջանում «մարդու իրավունքների» և «բռնության» այսքան միակողմանի ընկալումը, ապա վաղը ուսանողներն ասելու են, որ դասախոսները, հանձնարարություն տալով, բռնանում են իրենց «ոչինչ չանելու ազատ կամքի» վրա, իսկ երբ քննությանը խոսեն, ինչպես ուզում են, և դասախոսն ասի, որ սխալ են ասում, դա կդառնա «խոսքի ազատության» սահմանափակում:
Խնդիրն այն է, որ մեր մտքերն են ստեղծում այն իրականությունը, որում մենք ապրում ենք, և մեր ռացիոնալ մտքերը ստեղծում են ռացիոնալ իրականություն, իսկ խեղաթյուրված, ոչ ադեկվատ մտքերը՝ համապատասխան իրականություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=947534005375812&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել