168.am-ը գրում է.
Շուրջ 3,2 հազար ներգաղթյալ է այսօր փրկվել Լիբիայի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իտալիայի առափնյա ոստիկանությանը:
Միևնույն ժամանակ, 1 ներգաղթյալ է խեղդվել: Անհետ կորածների մասին տեղեկություններ չկան:
Առափնյա ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ մաքսանենգները վերջին շրջանում Իտալիա են ուղարկել ներգաղթյալներով լի նվազագույնը 26 նավ:
Երկուշաբթի օրվա դրությամբ 79,8 հազար ներգաղթյալ է Իտալիա ժամանել ծովով՝ համեմատած անցած տարվա 83,1 հազար ներգաղթյալի հետ, այն դեպքում, երբ Թուրքիայից Հունաստան ժամանող ներգաղթյալների թիվը նվազել է 95 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/20/664410.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



